5 մարդ է տուժել Bolaven փոթորիկից, որն օգոստոսի 26-ին սկսվել էր Ճապոնիայի հարավային մասում: Էլեկտրահաղորդման գծերի խափանման հետեւանքով 52 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության:
Կղզու 350 բնակիչներ գերադասել են տեղափոխվել ժամանակավոր կացարաններ:
Թայֆունը կաթվածահար է արել Օկինավայի եւ արտաքին աշխարհի տրանսպորտային հաղորդակցումը: Նահա քաղաքի գլխավոր օդանավակայանում հետաձգվել են բոլոր չվերթները: Ուղեւորատար նավերի երթեւեկությունը դադարեցվել է, չի աշխատում նաեւ երկաթուղային տրանսպորտը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
ՌԻԱ Նովոստին» հաղորդում է, որ Խաղաղ օվկիանոսի հարավային մասերից եկող Bolaven թայֆունը կհասնի Խաբարովսկի երկրամաս:
Թայֆունի կենտրոնում քամու առավելագույն արագությունը 38 մ/վ է: Քամու շառավիղը 250 կմ է, ալիքների բարձրությունը` 7-8 մ: Ըստ նախնական գնահատման` օգոստոսի 28-ի ցերեկը թայֆունը կհասնի Կորեական թերակղզու հյուսիս եւ Պրիմորիե: Օգոստոսի 28-29-ին Պրիմորիեյի երկրամասում սպասվում են ուժեղ քամով ուղեկցվող անձրեւներ:


























