Պեկինում տղամարդը պատահաբար ոտքը ծակել է տաքսում թողած ներարկիչով, որը, պարզվում է, պարունակել է ՄԻԱՎ-ի տարրեր:
Պեկինի 37-ամյա բնակիչը օգոստոսի 23-ի գիշերը նստել է տաքսու հետեւի նստատեղին եւ ոտքը վնասել դիմացի նստատեղի գրպանում գտնվող ներարկչով: Գրպանում նաեւ հայտնաբերվել է հեղուկ պարունակող ասեղի փական, հայտնում է China Daily-ին:
Տղամարդը ներարկիչը տարել է ստուգման, որից հետո էլ պարզվել է, որ դրանում եղել է ՄԻԱՎ հեղուկ:
Հաջորդ օրը չինացին արյունն ստուգման է հանձնել, եւ ՄԻԱՎ-ի արդյունքը բացասական է եղել: Բժիշկները տղամարդուն դեղեր են նշանակել, եւ հաջորդ երեք ամիսների ընթացքում նա պետք է պարբերաբար արյան թեստ հանձնի, գրում է «lenta.ru»-ն:
Տաքսի ծառայությունը հրաժարվել է ստանձնել պատասխանատվությունը: Տղամարդը մտադիր է դատի տալ ընկերությանը:
Ըստ բժիշկների` տուժածի ախտորոշումը դրական է: Չնայած հեղուկը պարունակել է վարակի հակամարմիններ, դա չի նշանակում, որ վարակակիր մասնիկները ողջ են եղել, քանի որ մարդու մարմնից դուրս նրանք կարող են գոյատեւել շատ քիչ:


























