Թուրքիայի հարավ-արեւելքում բախումներ են տեղի ունեցել Քրդերի բանվորական կուսակցության համակիրների եւ ոստիկանության միջեւ: Բախումները շարունակվել են մի քանի ժամ:
Հազարավոր մարդիկ քարերով եւ դյուրավառ նյութերով հարձակվել են ոստիկանների վրա: Իշխանությունները զրահամեքենաներ են դուրս բերել փողոցներ: Զոհերի եւ վիրավորների մասին ոչինչ չի հաղորդվում, հայտնում է ՆՏՎ-ն:
Ինչպես հայտնում է «vesti.ru»-ն, ոստիկանները ացունքաբեր գազով նռնակներ եւ ջրցան մեքենաներ են կիրառել: Ձերբակալվել են տասնյակ մարդիկ: Ոստիկանության հետ բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ իշխանութունները քրդերին արգելել են Քրդական բանվորական կուսակցությանն աջակցող հանրահավաք անցկացնել:



























