Մեքսիկայի հյուսիս-արեւմուտքում` Ակապուլկոյից ոչ շատ հեռու հայտնաբերվել է 11 մարդու մարմին, որոնց, հավանաբար, սպանելուց առաջ երկար ժամանակ կտտանքների են ենթարկել: Մարմինների վրա գնդակի բազմաթիվ հետքերից բացի, կան նաեւ դաժան կտտանքների հետքեր:
Գազանաբարո արարքների հեղինակները բոլորովին չեն փորձել թաքցնել այն. Մարմինները մեքսիկական ցուցադրության են հանվել Մեքսիկական ափի ողջ երկայնքով` գլխավոր մայրուղու տարածքում եւ 3 առավել բնակեցված շրջաններում:
Հաղորդագրությունների համաձայն սպանությունները ցուցադրական են եղել: Տեղական լրատվամիջոցները գրել են, որ դիակների մոտ եղել են «Տամպլիերներ-ասպետներ» անունը կրող թմրակարտելի կողմից թողնված հաղորդագրություններ: Իսկ այդպես են կոչվում նրանք, քանի որ իրենց պահվածքով նմանակում են 12-ի դարի նշանավոր խաչակիր-ասպետներին:
Ինչպես հայտնում է Newsland-ը, այս բազմանդամ եւ իր դաժանությամբ հայտնի թմրակարտելը գործում է մեքսիկական Միչոականե նահանգում եւ հանդիսանում է ԱՄՆ ամենավտնագավոր` մեթամֆետամին տեսակի թմրադեղի ամենախոշոր մատակարարը:


























