Վրաստանի Սամցխե-Ջավախք շրջանում օգոստոսի 26-ի երեկոյան բռնկված հրդեհը հնարավոր է եղել մարել միայն ավիացիայի մասնակությամբ: Հրդեհը ծագել է Բորժոմիից 13 կմ հեռավորության վրա` Չոբիսխեւվի գյուղի մոտ:
Հրդեհի մարման համար կիրառվել են տեղական հրշեջ ծառայության եւ ռեյնջերների ուժերը: Սակայն աշխարհագրական դիրքի դժվարությունների պատճառով սարքավորումները հնարավոր չի եղել հասցնել հրդեհի:
Դեպքի վայր են ուղարկվել Վրաստանի ՆԳն-ի երկու ուղղաթիռ, որոնք ակտիվորեն մասնակցել են հրդեհամարման աշխատանքներին եւ կարողացել են արդեն առավոտյան նվազագույնին հասցնել կրակը, այժմ ռեյնջերները վերացնում են հրդեհի վերջին հետքերը, հայտնում է «Գրուզիա օն-լայնը»:
Հրդեհի արդյունքում այրվել է 1 հա սոճու անտառ: Դեռեեւս պարզ չէ, թե ինչն է դարձել հրդեհի պատճառ:


























