Սաուդիան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալել են  «Ալ-Կաիդայի» հետ կապեր ունեցող ահաբեկչական երկու խմբավորումների  անդամների:

Միայն Էր-Ռիադում եւ Ջիդդայում ձերբակալվել է 8 մարդ` 6-ը Եմենի, իսկ  2-ը Սաուդիան Արաբիայի քաղաքացիներ: Ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն նրանք էր-Ռիադում ահաբեկչություններ էին պատրաստել: Հաստատվում է, որ հետուզման ժամանակ հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր եւ դետոնատորներ , որոնք պահվել են մզկիթներից մեկի կցակառույցում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ձերբակալվածներին մեղադրել են նաեւ այն բանում, որ վերջիններս ահաբեկչությունների իրականացման մեջ են ներքաշել նաեւ տեղացի բնակչությանը: