Թուրքիայի պետական ռադիոհեռուստաընկերությունը փորձում է վերջ դնել «Եվրատեսիլի» մասնակցության շուրջ Թուրքիայում սկսված խոսակցությունները՝ հայտարարելով, որ խնդրի հետ կապված TRT-ն քննարկումներ կիրականացնի թուրք հայտնի արվեստագետների հետ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ TRT-ի երաժշտական բաժնից հայտարարություն են տարածել, որ «Եվրատեսլի» մասնակցության շուրջ անհարկի խոսակցություններին վերջ դնելու համար որոշում է կայացվել ստեղծել հատուկ խորհրդակցական մարմին՝ որի կազմում ընդգրկվելու համար հրավերներ են ուղարկվել Սեզեն Աքսուին, Թարքանին եւ այլ հայտնի արվեստագետների։

Նշենք, որ  TRT-ի գլխավոր տնօրեն Իբրահիմ Շահինը, անդրադառնալով «Եվրատեսիլին», նշել է, թե իրենք կարող են օգտագործել իրենց իրավունքը եւ չմասնակցել մի մրցույթի, որի արդյունքները նախօրոք որոշված են:

«Որոշ երկրներ նստում են, որոշում հաղթողին, իսկ մենք էլ միամիտ քվեարկում ենք: Մենք որոշել էին Ադրբեջանում անցկացված «Եվրատեսիլին» էլ չմասնակցել, սակայն մտածեցինք, որ դա Ադրբեջանի համար ամոթ կլինի եւ մասնակցեցինք»,-ասել է Իբրահիմ Շահինը: