Հարավային Նեպալում գյուղացին սեփական որդուն կապիկի տեղ է դրել` կարծելով թե նա մտել է իր այգի բերք գողանալու նպատակով  եւ գնդակահարել է նրան:

Չիտրա Բահադուր Պուլամին, երբ ծառերից քշում էր մակակներին, նրանցից ամենահամառի  ուղղությամբ կրակել է: Պարզվել է, որ հայրը համառ մակակի տեղ է դրել հարազատ 12-ամյա որդուն, ով որոշել էր օգնել հորը:

Ինչպես հայտնում է MIGnews.com-ը, Պուլամին ձերբակալվել է, իսկ զենքը` առգրավվել:

Նեպալում բնակվում են կապիկների երեք տեսակ: Գյուղացիները նրանց սուրբ կենդանի են համարում եւ սովորաբար փորձում են դաշտերից քշել առանց վնաս հասցնելու: