Խաղաղ օվկիանոսում` Սալվադորի ափից հարավ,  տեղի է ունեցել հզոր երկրաշարժ: Ըստ ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության` ստորերկրյա ցնցումների ուժգնությունը հասել են 7,4 բալի:

Էպիկենտրոնը գտնվել է Ուսուլթան քաղաքի ափերից 125 կմ  հարավ, հիպոկենտրոնը` 52,9 կմ խորությունում: Ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով  22:37-ին  (08:37` Երեւանի ժամանակով):

Ներկայումս ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկատվություն չկա, հայտնում է rbc-ն:

Ինչպես զգուշացնում են ամերիկացի երկրաբանները, հսկայական ալիք է սպառնում Կենտրոնական եւ Հյուսիսային Ամերիկայի մի շարք երկրների: Հարվածից կարող են տուժել Կոստա Ռիկայի, Նիկարագուայի, Սալվադորի, Հոնդուրասի, Գվատեմալայի, Պնամայի եւ Մեքսիկայի ափերը, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

Սալվադորը Խաղաղօվկիանոսյան հրե գոտու երկրներից է, գտնվում է գործող հրաբուխների գծում, որոնք անցնում են Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայի երկրներով, Ճապոնիայով, Ինդոնեզիայով եւ Նոր Զելանդիայով: Հրաբխային շղթայի երկարությունը 40 հազար կմ է: