Հայաստանի բնակիչ Տիգրան Մխիթարյանը Հյուսիսայում Օսիայում դատապարտվել է  կործանիչների պահեստամասերի մաքսանենգության մեղադրանքով: Դատարանը դատարապրտել է նրան 3 տարվա պայմանական  ազատազրկման, ինչպես նաեւ տուգանել է  50 հազար ռուբլով:

«ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, դատական նիստի ժամանակ Տիգրան Մխիթարյանը ընդունել է իր մեղքը եւ զղջացել է իր արարքի համար: Նրան դատել են «մաքսանենգության» հոդվածով, որը 12 տարվա ազատազրկում է նախատեսում:

Քննության տվյալներով, նա Մոսկվայում ձեռք է բերել ՄիԳ-27 ինքնաթիռի սարքավորումներ եւ պահեստամասեր:

Մխիթարյանը փորձել է պահեստամասերը Ռուսաստանից Հայաստան տեղափոխել «Վերին Լարս» անցակետով, սակայն խուզարկության արդյունքում մաքսավորները հայտնաբերել են չհայտարարագրված ռազմական բեռը: