Հարավային Կորեայի Պուսան քաղաքում հրդեհ է բռնկվել, ավելի քան 40 մարդ է տուժել:
Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով 14:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 09:00) «Դաետի» կայարանում: Դեպքի ժամանակ գնացքում եղել են ավելի քան 100 ուղեւոր, հայտնում է BFM.RU-ն` վկայակոչելով «Ռենխապ» Գործակալությանը:
Կրակը հնարավոր է եղել մարել 20 րոպեների ընթացքում: Գնացքների շարժը վերականգնվել է տեղական ժամանակով ժամը 16:00-ին:
Ոստիկանությունը եւ հրշեջ ծառայությունները փորձում են բացահայտել պատճառները:
Հիշեցնենք, որ 2003 թ-ին խոշոր հրդեհ էր տեղի է ունեցել նաեւ հարավկորեական Տագու քաղաքի մետրոյում: Այն ժամանակ զոհվել էր 198 մարդ: Պատճառ էր դարձել աշխատազուրկի վառած կրակը: 2004 թ-ին դատարանը նրան ցմահ ազատազրկման է դատապարտել: Նույն տարում հանցագործը մահացել է բանտում:


























