Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը սեպտեմբերին կայցելի Լիբանան` չնայած  մտավախություններին: Այդ մասին օգոստոսի 27-ին հայտնել է  Վատիկանի ռադիոն` հղում անելով Պապական խորհրդի  ղեկավար, կարդինալ Ժան Լուի Թորանին:  

Լիբանանում կաթոլիկական հայրապետության ներկայացուցիչ Ջորջ Մասրին Վատիկանի ռադիոյին հայտնել է, որ Պապի այցը Մերձավոր Արեւելք շատ կարեւոր է:

Սեպտեմբերի 14-ին նա կուղեւորվի Բեյրութ, իսկ այնտեղից էլ` Հարիսու քաղաք: Գիշերը Պապը կանգ կառնի Լիբանանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հաջորդ օրը Բենեդիկտոս XVI-ը կայցելի երկրի նախագահին, կհանդիպի վարչապետի, խորհրդարանի ղեկավարի եւ Լիբանանի մահմեդական համայնքի ղեկավարի հետ: 

Բենեդիկտոս XVI-ը սեպտեմբերի 16-ին կգլխավորի Բեյրութի ժամերգությունը, որից հետո եպիսկոպոսներին կհանձնի Առաքելական  ուղերձ: