Սինգապուրի դատարանը էքսթրասենսին, ով սեքսուալ բնույթի բռնարարք է գործադրել երիտասարդ կնոջ նկատմամբ, դատապարտվել է 12 տարվա ազատազրկման եւ մահակի 6 հարվածների:
Գործի քննությունից պարզ է դարձել, որ տուժողի ընտանիքը դիմել էր 40-ամյա էքսթրասենս Սյա Կբան Յունին:
Տղամարդը համոզել է կնոջը, որ նրա մեջ դեւ է հաստատվել, որն էլ դարձել է նրա կյանքի անհաջողությունների պատճառ: Արդեն երկու օր անց Սյա Կբանը այցելել է կնոջ տուն` դեւերին քշելու համար
2011թ-ի սեպտեմբերի 12-ին նոր այցելության ժամանակ էքսթսենսը խնդրել է միայնակ թողնել կնոջ դստեր հետ նրա ննջասենյակում: Նա այնտեղից դուրս է հրավիրել աղջկա մորը, նրա խորթ հորը եւ եղբորը: Տուժածի բարեկամներից նա խստորեն պահանջել է չմտնել ննջասենյակ, ինչպիսի ձայն էլ որ այնտեղից լսվի, գրում է The Straits Times-ը: Այնուհետեւ հանցագործը բռնաբարություն է գործել:


























