2011 թ-ին ԱՄՆ-ն  զենք են վաճառել 66,3 միլիարդ դոլարի չափով, ինչը կազմել է ողջ շուկայի 75 տոկոսը, որը գնահատվում է 85,3 միլիարդ դոլար: Նման տվյալներ են պարունակում ԱՄՆ-ի կողմից իրականացված Congressional Research Service ուումնասիրության տվյալները: Ուսումնասիրության համաձայն Ռուսաստանը զենք է վաճառել ընդամենը 4,8 միլիարդ դոլարի չափով, ինչը 14 անգամ քիչ է ամերիկյան ցուցանիշից:

Ինչպես նշում է The News York Times-ը , Congressional Research Service-ի տվյալները չեն համընկնում նախկինում տպված տվյալների հետ: Օրինակ, ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության  Զինվորական համագործակցության վարչությունը դեռեւս 2011 թ-ի վերջին հայտնել է, որ ամերիկացիները համաձայնագիր են ստորագրել` 34,8 միլիարդ դոլարի զինվորական եւ մարտական տեխնիկա առաքելու վերաբերյալ;

Իր հերթին Ռուսաստանը ռազմական արտահանումը մեկ տարվա համար գնահատում է 13,2 միլիարդ դոլար` 11,6 միլիարդ դոլարի կանխատեսման դիմաց: 2012 թ-ին Ռուսաստանը նպատակ ունի համաշխարհային ռազմական շուկա արտահանել 13,6 միլիարդ դոլարի զինամթերք:

Թե  ինչի հետ են կապված նման նշանակալից  հակասությունները, դեռեւս անհայտ է: Հնարավոր է, որ մի դեպքում հաշվի են առնվել ստորագրված համաձայնագրերը, մյուս դեպքում` դրանց կատարումը, նշում է «Լենտա.ru»-ն:

Ամերիկյան զինամթերքի վաճառման հիմնական շուկան համարվում է Մերձավոր Արեւելքի երկրները ` առաջին հերթին Սաուդյան Արաբիան, Օմանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները: