Լիբիայի ափերի մոտ ձկնորսական նավ է խորտակվել, ինչի արդյունքում 39 անօրինակ ներգաղթյալ է զոհվել: Փրկվել է միայն մեկ մարդ: Նա էլ հայտնել է Եգիպտոսին սահմանամերձ Էլ-Բարդի շրջանում ներգաղթյալների նավի խորտակման մասին:
Զոհվածների ազգությունը պարզվում է: Լիբիան վաղուց է դարձել Աֆրիկայից Եվրոպա ներգաղթյալների համար փոխանցիկ երկիր: Մուամար Քադաֆիի կառավարման վերջին տարիներին ներգաղթյալների հոսքը զգալիորեն նվազել էր: 2010 թ-ին Լիբիայում օրենք է ընդունվել, որը քրեորեն պատժելի է համարում անօրինակ ներգաղթը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ:
Քադաֆիի տապալումից հետո անօրինական ներգաղթյալների հոսքը սկսել է աճել:
Միեւնույն ժամանակ Աֆրիկայի առավել աղքատ երկրների տասնյակ բնակիչներ մահանում են` լավ կյանքի հույսով Եվրոպա մեկնելու ճանապարհին: Ողբերգությունների մեծ մասի պատճառը այն պայմաններն են, որոնց մեջ մաքսանենգների պատճառով հայտնվում են անօրինական ներգաթյալները:




























