Հալեպի մի շարք թաղամասերում կյանքը բնականոն հունին է վերադառնում շնորհիվ սիրիացի զինվորականների, հաղորդում է սիրիական պետական տեղեկատվական «ՍԱՆԱ» գործակալությունը: Քաղաքացիական ծառայությունները ձեռնամուխ են եղել գրոհայինների գործողությունների հետեւանքների վերացմանը:
Միաժամանակ հաղորդվում է գրոհայինների դեմ ծավալած հաջող գործողությունների մասին: Հալեպում ահաբեկիչներից լիովին ազատագրվել է Գիտահետազոտական ինստիտուտի շենքը: Հոգեւորական Իբրահիմ Նասերը հայտարարել է, որ այդ շենքի վրա հարձակումը վկայում է այն մասին, որ գրոհայինները գիտության, մշակույթի եւ քաղաքակրթության դեմ են, իսկ դա նշանակում է` Աստծո դեմ են:
Դամասկոսում բանակային ստորաբաժանումները շարունակում են Դարեյա թաղամասի մաքրումը գրոհայիններից եւ վարձկաններից:
Դամասկոսյան Ռուքն էդ Դին թաղամասում իր տան շեմին զինված ահաբեկչի կողմից հրաձգության է ենթարկվել «Իմամ ամ Նավավի» մզկիթի իմամ շեյխ Հասան Բարթավին:




























