Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը Կահիրեի Թորա բանտում հացադուլ է հայտարարել` ի նշան բողոքի, որ իրեն թույլ չեն տալիս հանդիպել անձնական բժշկի հետ: Նա նաեւ հրաժարվում է դեղորայք ընդունելուց եւ բուժզննում անցնելուց: Այդ մասին հայտնում են Իսրայելի լրատվամիջոցները` հղում անելով եգիպտական լրատվամիջոցներին:

Ըստ որոշ տվյալների` տապալված առաջնորդի որդի Գամալ Մուբարաքը իբր համոզել է հորը  փոխել որոշումը եւ հրաժարվել հացադուլից: Եգիպտական լրագրողները նշում են պետության նախկին ղեկավարի առողջության վատացման մասին, գրում է «Կուրսորը»:

Բանտի ղեկավարությունը ոչ մի տեղեկություն չի հաստատում: