Օգոստոսի 27-ի առավոտյան Թուրքիայի հարավ-արեւելքում` թուրք-իրանական սահմանի մոտ պայթեցրել են Իրաքը Ջեյհան նավահանգստի հետ կապող նավթատարը:
Պայթյունից հետո հրդեհ է սկսվել: Նավթի մղումը դադարեցվել է, դեպքի վայրում աշխատում են հրշեջները: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, տուժածներ չկան:
Թուրքական իշխանությունները ահաբեկչության պատասխանատվությունը բարդել են քրդերի վրա:
Օրական 500 հազար բարել հզորությամբ նավթատարը Ջեյհանը կապում է Իրաքի Քիրկուկ քաղաքի հետ:



























