Հայկական լոբբիի դեմ պայքարը պառակտել է Ուկրաինայի ադրբեջանցիներին: Նման եզրակացություն է արվում Vesti.az կայքում Բահրամ Բատիեւի հոդվածում:

Գործակալության էլեկտրոնային փոստը նամակ է ստացել Ուկրաինայի ադրբեջանցիների կոնգրեսից, որում ասվում է, թե օգոստոսի 26-ին Կիեւում կայացել է ՈՒԱԿ արտահերթ խորհրդակցությունը: Կոնգրեսի ղեկավար է ընտրվել ոմն Ռովշան Թաղիեւը: 15 րոպե անց նոր նամակ է ստացվել ՈՒԱԿ ղեկավար Հիքմեթ Ջավադովի անունից, որում հերքվում էր առաջին նամակը: Արդյունքում Ուկրաինայի ադրբեջանցիների երկու խմբերն իրար սկսել են մեղադրել կազմակերպության իշխանությունը զավթելու, կանոնադրությունը խախտելու եւ այլ մահացու մեղքերում:

Առաջիկայում իրավիճակին միջամտելու են Ադրբեջանի իշխանությունները, որոնք ՈՒԱԿ-ին լուրջ գումարներ են հատկացնում տարատեսակ հակահայկական ակցիաների համար: