Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի առաջիկա 2 ամսվա արտասահմանյան այցերը չեղյալ են հայտարարվել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, Հաջեթեփե համալսարանի ռեկտոր Մուրադ Թունջերը հայտարարել է, որ նախագահ Աբդուլլահ Գյուլի 2 ականջներում առկա հիվանդության հետեւանքով նա ստացիոնար բուժում է անցնում Հաջեթեփե համալսրանի բժշկական ֆակուլտետի կլինիկայի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքում։ Նա հայտնել է, որ նախագահին խուրհուրդ է տրվել որոշակի ժամանակ խուսափել օդանավային ճանապարհորդություններից, քանի որ դրանք կարող են վնասել լսողական համակարգը։
Նշվում է, որ Թուրքիայի նախագահի առաջիկա 2 ամսվա արտասահմանյան այցելությունները չեղյալ են հայտարարվել։




























