Բելգիայում հոգեբույժները կմասնակցեն  կաթոլիկ եկեղեցու ապագա հոգեւորականների համար այսպես կոչված «հակամանկապղծական» դասընթացների պատրաստմանը` նրանց օգնելու «որոշել երեխաների հետ հնարավոր խնդրահարույց իրավիճակները», հաղորդում է SudInfo-ն:

Եպիսկոպոս Գայ Արպինին հայտարարել է, որ այդ դասընթացների նպատակը պարզ է` չկրկնել անցյալի սխալները: Նրանց նպատակը  կանխարգելումն ու երիտասարդության պաշտպանությունն է:

Նշենք, որ վերջին տարիներին Բելգիայում տեղի են ունեցել աղմկահարույց սկանդալներ` հոգեւորական մանկապիղծների մասնակցությամբ: