Ռուսաստանցի երգիչ Դմիտրի Մալիկովը կդառնա «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդման նոր վարողը: Նախագծի հեղինակները ցանկանում են փոխել ձեւաչափը եւ ավելի մեծ ուշադրություն դարձնել երաժշտությանը: Մալիկովը հաղորդումը կվարի Օքսանա Ֆեդորովայի եւ Աննա Միխալկովայի հետ:
Ինչպես հայտնել է ինքը` ժողովրդական արտիստը, հեռուստատեսությամբ «վաղուց չի եղել տղամարդու կերպար, որը հաճելի եւ հասկանալի լինի երեխաներին»: «Ես կցանկանայի երեխաներին ավելի շատ պատմել պատմության, գրականության, երաժշտության, ճարտարապետության մասին: Իրենց ձեռքով պատրաստել ինչ-որ բաներ: Պայմանական ասած` մեխ խփել սովորեցնել»,-ասել է երգիչը:
Նշենք, որ հաղորդումը ռուսաստանյան հեռուստատեսությամբ հեռարձակվում է գրեթե կես դար. սեպտեմբերի 1 –ին ծրագիրը կնշի 48-ամյակը:




























