Երկրից դեպի Լուսին տանող վերելակի նախագիծը հնարավոր է իրականացնել տասը տարվա ընթացքում` կայուն ֆինանսավորման պարագայում: Նախագծի իրագործումը ստանձնել է ամերիկյան մասնավոր մի ընկերություն, որը ղեկավարում է ՆԱՍԱ-ի նախկին աշխատակից Մայքլ Լեյնը:
Տիեզերական վերելակի գաղափարը ենթադրում է բեռների եւ ուղեւորների` հատուկ ճոպանների միջոցով, առանց հրթիռների օգնության տեղափոխում:
Անցած շաբաթ «Լիֆտպորտ գրուփը» հայտարարել է փորձնական տիեզերական վերելակի ստեղծման պատրաստակամության մասին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Մայքլ Լայենի խոսքով` նրա ստեղծման համար կպահանջվի ութ տարի եւ տիեզերական սարքի միայն մեկ թողարկում: Նա հույս ունի ներգրավել պոտենցիալ ներդրողների` դաշտային փորձարկումների ավարտից հետո:
Հնարավոր է, որ հետագայում հավակնոտ նախագծին ուշադրություն դարձնի ՆԱՍԱ-ն, որն արդեն հետաքրքրություն է ցուցաբերել:
Տիեզերական վերելակի գաղափարը պոպուլյար է նաեւ Ճապոնիայում: Ճապոնական «Օբայաշի» ընկերությունը հայտարարել է 2050թ-ին տիեզերական վերելակ ստեղծելու մասին:




























