Այն բանից հետո, երբ Էլթոն Ջոնը Մադոնային «տոնավաճառի մերկապարուհի» է  անվանել, Մադոնան նրան երգ է նվիրել:

Նշվում է, որ 54-ամյա Մադոնան կարող  էր 65-ամյա Էլթոն Ջոնին պատասխանել վիրավորանքով եւ իսկական պատերազմ հրահրել: Սակայն երգչուհին այլ ճանապարհ է ընտրել եւ հաշտվելու փորձ է արել: «Ես ներում եմ նրան»,-ասել է Մադոնան Նիցցայում համերգի ժամանակ` Ջոնին նվիրելով իր «Masterpiece» երգը, հաղորդում է  Woman.ru-ն:

Սակայն այս քայլը նաեւ մյուս երեսն ունի: Քանի որ հենց այս ստեղծագործությամբ էր Մադոնան առաջ անցել Ջոնից`  այս տարվա հունվարին «Ոսկե գլոբուսում»: