Pussy Riot փանք-խմբի անդամների պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել Մոսկվայի Խամովնիչեսկի շրջանի վճռի դեմ, որով աղջիկները դատապարտվել էին երկուական տարվա ազատազրկման Քրիստոս Փրկչի տաճարում սկանդալային ակցիայի համար: Պաշտպանական կողմը պահանջում է վճիռը չեղյալ համարել: Այդ մասին հայտնել է փաստաբան Նիկոլայ Պոլոզովը:

Նա հստակեցրել է, որ որպես դատավճռի չեղյալ հայտարարման հիմք պետք է լինի հանցակազմի բացակայությունը: Պոլոզովը, սակայն, մեծ հույսեր չի փայփայում, հաշվի առնելով, թե ինչպես է քննավել գործը, կարելի է մի քանի ամսվա մեղմացման հույսեր փայփայել:

Փետրվարի 21-ին Pussy Riot խումբը Մոսկվայի ամենամեծ տաճարում ակցիա էր արել, որի համար ձերբակալվել էր: Դատարանը օգոստոսի 17-ին աղջիկներին դատապարտել էր 2-ական տարվա ազատազրկման: