Բջջային հեռախոսների արտադրող «Nokia»-ի բաժնետոմսերը Հելսինկիի բորսայում աճել են 10%-ով: Վերլուծաբանների կարծիքով` դա պայմանավորված է ներդրողների այն հույսերով, թե ընկերությունը կարող է օգտվել Apple-ի հետ պայքարում պարտված «Samsung»-ի անհաջողությունից:
Օգոստոսի 27-ին, ժամը 17:00-ին «Nokia»-ի բաժնետոմսերը եղել են 2,7 եվրոյի մակարդակում, ինչը 8,5%-ով ավելի է օգոստոսի 24-ի ցուցանիշներից:
Ներկայումս «Nokia»-ն ի վիճակի չէ մրցակցել սմարթֆոնների շուկայի առաջատարների հետ: IDC-ի վերլուծաբանների տվայլներով` ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում «Nokia»-ն այդ ոլորտում միայն 6,6% է զբաղեցրել:




























