Նյու Ջերսիի հիվանդանոցում որպես բուժքույր աշխատող 44-ամյա Քիմ Ռամսին տառապում է բազմաթիվ օրգազմներից, որոնք նրան հանկարծակիի են բերում ողջ օրվա ընթացքում:
Բավական է, որ նա մեքենա վարի, հատակը լվանա, եւ նրան համակում է էքստազը: Նա խոստովանել է, որ օրգազմ է զգում միջինը յուրաքանչուր 15 րոպեն մեկ, ինչը միայն խնդիրներ է առաջացնում եւ թույլ չի տալիս աշխատանքի վրա կենտրոնանալ: Ավելին, նա ոչ մի կերպ չի կարողանում դասավորել անձնական կյանքը:
Բժիշկները կարծում են, որ պատճառն այն է, որ կինն անհաջող վայր է ընկել սանդուղքից, ինչի արդյունքում ողնուղեղի վրա պարկ է գոյացել, գրում է LifeNews-ը:
Քիմը 4 տարվա ընթացքում ոչ մեկի հետ չի հանդիպել: Խնդիրն այն է, որ նա օրգազմ զգում է առօրյա կյանքում, բայց երբեք անկողնում:




























