Բալետի պարուհի Անաստասիյա Վոլոչկովան Twitter-ում լուսանկարներ է տեղադրել  Hard Candy ֆիթնես ակումբից, որը վերջերս Մոսկվայում բացել է Մադոնան:

Անաստասիյան լուսանկարվել է բաղնիքում` բոլորովին մերկ`ծածկելով իրեն լոգանքի համար նախատեսված կեչու ավելներով:

Հիշեցնենք, որ վերջերս Մադոնան հանդես էր եկել հօգուտ «Pussy Riot»  խմբի անդամների օգտին: Իսկ ահա Վոլոչկովան դատապարտել էր  պանկ –խմբի անդամներին, սակայն դա չի խանգարել Նաստյային  ըստ արժանվույն գնահատել Մադոնայի մոսկովյան ակումբը, գրում է Metro-ն: