Հրշեջներին ոչ մի կերպ չի հաջողվում մարել Վենեսուելայի խոշորագույն նավթագործարանի հրդեհը: Կրակով է բռնկված արդեն երրորդ պահեստը, իսկ գործարանում դրանց թիվը 9 է: Շիջմանը մասնակցում են 200 հրշեջներ: Ծուխը երեւում է մի քանի կմ հեռավորությունից:
Ինչպես տեղական լրատվամիջոցներին վկայակոչելով հաղորդում է «vesti.ru»-ն, ոչ հեռու գտնվող բնակավայրերում խուճապ է սկսվել:
Զոհերի քանակը շարունակում է աճել: Ըստ վերջին տվյալների` զոհերի թիվը հասել է 48-ի: Տասնյակ տուժածներ հիվանդանոցներում են:
Ուգո Չավեսը նախարարներին կոչ է արել Վենեսուելայի պատմության մեջ ամենախոշոր տեխնածին աղետի մանրամասն քննություն անցկացնել:


























