ԱՄՆ-ում արեւադարձային Isaac փոթորիկը դարձել է հիմնական նորությունը: Նրա ֆոնին խամրել են մյուս բոլոր լուրերը` ներառյալ Հանրապետական կուսակցության համագումարը:
Բացման արարողությունը տեւել է 10 րոպե, հաղորդում է ntv.ru-ն: Կազմակերպիչներն ստիպված են եղել փոխել ծրագիրը շարժվող փոթորիկի պատճառով: Գագաթաժողովը տեղափոխել են օգոստոսի 29-ին: Հիշեցնենք, որ այդ համագումարում հնչելու է կուսակցության միասնական թեկնածուի անունը: Դա կլինի Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին:
Օդերեւութաբանները նշում են, որ ներկայումս Isaac-ը լիովին կրկնում է «Կատրինային»: Լուիզիանայի նահանգապետ Բոբի Ջինդալը հետաձգել է Տամպա իր այցը, հայտնում է NEWSru.com-ը:
Կանխատեսվում է, որ Isaac-ը կարող է դառնալ երկրորդ դասի փոթորիկ: Այն տեղի կունենա օգոստոսի 29-ին: Իսկ օգոստոսի 28-ին այն կհասնի ԱՄՆ-ի հարավային ծովափին` Լուիզիանա եւ Միսիսիպի նահանգների շրջանում:
Արդեն հայտարարվել է փոթորկի նախազգուշացում: Դադարեցվել է կառամատույցների մեծամասնության աշխատանքը, որտեղից իրականացվում են նավթի եւ բնական գազի արտահանումներ:



























