ԱՄՆ-ի բանակի 6 զինվորականներ կարգապահական նկատողություններ են ստացել Ղուրանն այրելու համար: Այդ մասին հայտնել են Պենտագոնի ներկայացուցիչները:

Ըստ քննության տվյալների` մահմեդականների սուրբ գրքի այրումը  չկանխամտածված սխալ է եղել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Թե ինչպիսի «կարգապահական նկատողություններ» են ստացել զինծառայողները, չի ճշտվում: Ամեն դեպքում քրեական պատիժ ոչ ոք չի կրել: 
Ռազմական գերատեսչությունում նաեւ հայտնել են, որ կարգապահական նկատողություններ են ստացել  նաեւ երեք ծովային հետեւակները, որոնք միզել էին մեռած թալիբների մարմիններին:

Հիշեցնենք, որ ամերիկյան զինվորների գործողությունները հանգեցրին բողոքի ակցիաների ամբողջ Աֆղանստանում: քննության` այս տարվա փետրվարին Բաղրամի ռազմակայանում այրվել է  հոգեւոր 300 գիրք: 

Աֆղանստանում անմիջապես սկսվել էին զանգվածային անկարգոթյուններ, որոնք մի շաբաթվա ընթացքում խլել էին 30 մարդու կյանք: Նրանց շարքում են ամերիկացի 4 զինծառայողներ:  Փետրվարի 25-ին ԱՄՆ-ից  ռազմական  2 հրահանգիչներ սպանվել էին Քաբուլի ՆԳՆ-ի շենքում: