Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը վաճառում է կառավարական 3 ինքնաթիռներից 2-ը, որպեսզի նվազեցնի պետբյուջեի ծախսերը: Այդ մասին հայտնել է նրա մամուլի ծառայությունը:
Ըստ վարչապետի որոշման` բրազիլական Embraer ընկերության 13 տեղանոց ռեակտիվ ինքնաթիռը կվաճառվի, եւ դրանից ստացված միջոցները կփոխանցվեն Հունաստանի զինված ուժերին: Մյուս` 30 տեղանոց ինքնաթիռը կփոխանցվի հունական ռազմաօդային ուժերին:
Gulfstream ինքնաթիռը կմնա կառավարութան տրամադրության տակ, սակայն հարկ եղած դեպքում այն էլ կհատկացվի ռազմաօդային ուժերին, հայտնում է NEWSru.com-ը:
Հիշեցնենք, որ հուլիսյան խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետը հայտարարել էր, որ նախարարների աշխատավարձը աշխատանքի անցնելու օրվանից կկրճատվի 30 տոկոսով, ինչպես նաեւ հրահանգել էր ՆԳՆ-ի նախարարին կրճատել պաշտոնյաների ծառայողական մեքենաների թիվը:
Օգոստոսին վարչապետը որոշել էր իր անվտանգության ծառայության կազմը կրճատել մինչեւ 25 ոստիկանի: Ընդհանուր առմամբ, խորհրդարանականների, Եվրախորհրդարանի պատգամավորների եւ շրջանների ղեկավարների եւ այլ քաղաքական գործիչների թիկնազորը կրճատվել է 1500 ոստիկանով:




























