Ամերիկյան Amazon ընկերության նախկին թոփ-մենեջեր Քեթի Սեյվիթը դարձել է Yahoo!-ի մարքեթինիգի գծով տնօրեն: Ինտերնետ-հսկայի հաղորդագրության համաձայն Քեթին Yahoo!-ին կմիանա սեպտեմբերի 14-ից:

Սեյվիթը զբաղվել է Amazon.com-ի մաքեթինգով եւ զբաղվել  է ամերիկյան American Eagle Outfitters հագուստի ապրանքանիշի վաճառքով: Yahoo! Տեղափոխվելուց առաջ, նա զարգացրել է իր Lockerz նածագիծը, որը հնարավորություն է տալիս օգտատերերին կիսվել հագուստի եւ աքսեսուարների հետաքրքրիր օրինակներով: Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով` Lockerz-ի տնօրենի պաշտոնում նրան կփոխարինի ընկերության օպերացիոն տնօրեն Մարկ Ստաբինգասը:

Ինչպես հայտնում է BFM.RU-ն, Սեյվիթի Yahoo! տեղափոխումը ընկերություն վերջերս տեղի ունեցած առաջին խոշոր նշանակումը չէ: Այս տարվա հուլիսին ընկերությանն  է միացել Google-ի նախկին թոփ-մենեջեր Մարիսսա Մայերը: Yahoo!-ն հայտնում է, որ Մայերի նշանակումով ընկերությունում կգերակայեն նորարարությունները: