Ռուս ընդդիմադիր, «Այլ Ռուսաստան»-ի ակտիվիստուհի Տայիսիա Օսիպովային դատապարտել են 8 տարվա ազատազրկման: Նա մեղադրվել է թմրանյութի առքուվաճառքի  մեջ:

2011 թ-ի վերջին ընդդիմադրին դատապարտել էին 10 տարվա ազատազրկման, սակայն հետագայում գործը նորից քննության է ուղղարկվել, քանի որ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւը դատավճիռը չափազանց խիստ է որակել:

Նոր լսումների ժամանակ դատախազը Օսիպովայի համար պահանջել է ազատազրկման 4 տարի: Պաշտպանությունը հույս է ունեցել, որ այդ ժամանակահատվածից ավելին նա չի ստանա: Տայիսիա Օսիպովան կալանքի տակ է գտնվում 2010 թ-ի նոյեմբերից:

Ըստ Օսիպովայի եւ իր կողմնակիցների,  թմրանյութը իրենց մոտ գցվել է կամ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, կամ իր ծանոթներից մեկի կողմից (իրավապահների խնդրանքով): Ականատեսը, ով Օսիպովայի տանն է եղել  հետախուզության  ժամանակ, նույնպես հայտնում է, որ թրմանյութը գցվել է կանխամտածված:

Ինչպես հայտնում է «Լենտա.ru»-ն, Տայիսա Օսիպովայի կողմնակիցները կարծում են, որ նրան հետապնդման իրական նպատակը ամուսնու` Սերգեյ Ֆոմչենկովին`  «Այլ Ռուսաստան» չգրանցված կուսակցության ղեկավարներից մեկին ճնշելն է: