Կարմիր մոլորակում պատմության մեջ առաջին անգամ մարդկային խոսք է հնչել։

Curiosity մարսագնացը արտաքին ձայնասյուների օգնությամբ հնչեցրել է NASA-ի տնօրեն Չարլզ Բոլդուենի համառոտ ճառը, որում վերջինս գործընկերներին շնորհավորել է հաջող վայրէջքի եւ գործունեության մեկնարկի կապակցությամբ։

 «Ողջույն։ Խոսում է  NASA-ի ադմինիստրատոր Չարլզ Բոլդուենը։ Ես խոսում եմ օգտագործելով Curiosity մարսագնացի հնարավորությունները, որը գտնվում է Մարսի մակերեւույթին», - հնչել է Մարսի անապատներում։ Curiosity-ն առաջին սարքն էր, որ մարդկային ձայն հնչեցրեց այլ մոլորակի վրա, հաղորդում է pravda.ru-ն։

Միաժամանակ, Curiosity-ի բարձրախոսները ճառը ձայնագրել են, եւ ստացված ձայնագրությունը հետո ուղարկվել է երկիր: Ի դեպ, մարսագնացը չի գրանցել ոչ մի աղմուկ: Կարմիր մոլորակի մակերեւույթին արված ձայնագրությունը կարելի է լսել  NASA-ի կայքում:

Curiosity-ն արել է նաեւ Մարսի նոր համայնապատկերների բարձրորակ նկարահանումներ: Ստորոտներին մարսագնացը նկատել է մակերեւույթ, որը նման է եղել Ամերիկյան Մեծ կիրճին:  Այդ երկրաբանական  գոյացությունները Curiosity-ն կարող է ուսումնասիրել 3 ամիս անց: Այդ ընթացքում մարսագնացը կանցնի շուրջ 10 կմ: