Մերկ լուսանկարների պատճառով սկանդալի մեջ հայտնված արքայազն Հարրիին իրենց աջակցությունն են արտահայտել հազարավոր բրիտանացիներ:

Facebook սոցիալական ցացում ստեղծվել է հատուկ խումբ «Support Prince Harry with a naked salute» (աջակցիր արքայազն Հարրիին մերկ ողջույնով) անվամբ: Նրանում օգտատերերը, որոնց թիվը օգոստոսի 28-ի տվյալներով հասել է 12 հազարի,  տեղադրում են իրենց «մերկ ողջյունները» ուղղված Հարրիին,  ով ինչպես հայտնի է, ծառայել է Աֆղանստանում, որպես ուղղաթիռի օդաչու, հայտնում է  ուղղված NEWSru.com-ը:

«Եթե դուք ծառայել եք, կամ ծառայում եք, ապա տեղադրեք ձեր լուսանկարները` ի պաշտպանություն թագավորական ընտանիքի մեր սիրելիին»,- կոչ են անում խմբի ստեղծողները:

Հարրիին աջակցելու առաջին կոչերին արձագանքել են Աֆղանստանում ծառայության մեջ գտնվող բրիտանացի զինվորները, ովքեր վրանների կամ զրահամեքենաների ֆոնին գրեթե մերկ են լուսանկարվել` զինվորական ողջյուն ուղղարկելով: Ավելի ուշ ֆլեշմոբին մասնակցել են նաեւ քաղաքացիական անձինք: Այժմ արքայազնին ողջունում են նաեւ հղի կանայք եւ պատկառելի տարիքով կանայք, եւ երեխաները, եւ ընտանի կենդանիները եւ այլն: