Ամերիկացին զոհվել է, երբ ցանկացել է իր հայրենակիցներին ապացուցել, որ ձնեմարդ գոյություն ունի, արդյունքում ցնցոտիներով տղամարդը երկու անգամ վրաերթի է ենթարկվել մայրուղու վրա:
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 26-ի երեկոյան` Մոնտանա նահանգի Կալիսպել քաղաքի մայրուղու վրա: Տեղի ճանապարհային ոստիկանությունից պատմել են, որ զոհվածը ցանկացել է մարդկանց ստիպել հավատալ, որ ինքը ձնեմարդ է` այդպիսով ապացույցներ ստեղծելով ձնեմարդու գոյության վերաբերյալ: «Հավանաբար նրա հագուստը դժվար էր նկատել»,-ենթադրում են ոստիկանները: Բացի այդ, տղամարդը քայլել է ճանապարհի աջ հատվածով եւ մեքենան չէր կարող չհարվածել նրան:
Տղամարդուն առաջինը վրաերթի է ենթարկել 15-ամյա մի աղջիկ, որից հետո ճանապարհին ընկած տղամարդու վրայով անցել է երկրորդ ավտոմեքենան: Ստացված վնասվածքներից տղամարդը տեղում մահացել է, հայտնում է NEWSru.com-ը:
Հետագայում բացահայտվել է, որ Տղամարդը եղել է Կալիսպելի 44-ամյա բնակիչ Ռենդի Լի Թենլին: Իրավապահները ենթադրում են, որ տղամարդը դեպքի ժամանակ հարբած է եղել:


























