ՀՀ կենտրանական բանկի վնասը 2012 թ. հունիսի 30-ի դրությամբ կազմում է մոտ 111 մլրդ դրամ: Այդ մասին նշված է ՀՀ ԿԲ-ի հրապարակած «ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վիճակի մասին հաշվետվության» մեջ:

2012 թ. առաջին եռամսյակի համեմատ ԿԲ կուտակված վնասները նվազել են մոտ 16 մլրդ դրամով: Վնասների նվազումը, ամենայն հավանականությամբ, կապված է արտարժույթի վերագնահատման հետ:

ՀՀ ԿԲ ակտիվները եւ պարտավորությունները հունիսի 30-ի դրությամբ կազմում են մոտ 1.01 տրլն դրամ, սեփական կապիտալը` 12.5 մլրդ դրամ:  Նշենք, որ ԿԲ ակտիվների մեծ մասը արտարժույթով է, իսկ պարտավորությունների մեծ մասը` տեղական արժույթով: