14-ամյա գնչուհին կախվել է, որովհետեւ չէր ցանկանում ապրել ապագա ամուսնու ընտանիքում եւ մեկ ուրիշին էր սիրում։
Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում։ Աղջկա դիակը գտել են օգոստոսի 25-ին Պետրովյան շրջանի մասնավոր տնտեսություններից մեկի տարածքում։
Քննության տվյալներով՝ աղջիկը կախվել է։ Նախնական տվյալներով՝ նա չէր ցանկանում ապրել ապագա ամուսնու ընտանիքում, քանի որ մեկ ուրիշին էր սիրում։ Այդ մասին աղջիկը հայտնել է մահից առաջ գրած երկտողում, գրում է «Ինտերֆաքսը»։
Բացի այդ, դատաբժշկական փորձագետի տվյալներով՝ աղջիկը հղի է եղել։



























