Քուվեյթում` Էլ-Քուվեյթի մերձակայքի տներից մեկում, հայտնաբերվել է նորությունների բաժնի ռուս խմբագիրը:
Ինչպես պարզաբանել են տեղի իրավապահները, տղամարդուն անգիտակից եւ արյունլվա վիճակում հայտնաբերել է նրա տնային աշխատողը, ով էլ ոստիկանություն է կանչել: Դիակի մոտ եղել են ալկոհոլային խմիչքների մի քանի դատարկ շշեր:
Նախնական տվյալներով` լրագրողի մահվան պատճառ կարող էր դառնալ պինդ իրի հարվածից ստացված վնասվածքի արյունահոսությունը, պարզաբանում է «Ինտերֆաքսը»: Ռուսաստանցին մահացել է արյան կորստից` այդպես էլ գիտակցության չգալով:
Թեեւ քննիչները չեն բացառում, որ տղամարդը կարող էր սպանության զոհ դառնալ: Նրա մահվան ճշգրիտ պատճառները կբացահայտվեն փորձաքննությունից հետո:
Ռուսաստանցու անունը եւ աշխատավայրը չի նշվում: Հայտնի է, որ տղամարդը ավելի քան 60 տարեկան էր:


























