Էլ-Քուվեյթում մահացած ազգությամբ ռուս լրագրողը ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության Քուվեյթի թղթակցական կետի ղեկավար Վյաչեսլավ Անչիկովն է: Գործակալությունում կարծում են, որ սպանության վարկածը քիչ հավանական է: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Գոլյաեւը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին հայտնի է դարձել ազգությամբ ռուս լրագրողի մահվան մասին, ում մարմինը հայտնաբերվել Էլ-Քուվեյթի մերձակայքում գտնվող իր տանը: Հանարվոր է, որ տղամարդը մահացել է արյունահոսությունից:
Քուվեյթում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Կինշակը հաստատել է, որ մահացածը ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության ռուսական տեղեկատվական ներկայացուցչության ղեկավարն է: «Մահվան հանգամանքները քննվում են տեղացի ոստիկանների կողմից, դա նրանց իրավասությունն է, իսկ մենք մեր հնարավորությունների սահմաններում փորձում ենք այս գործը հսկել եւ համագործակցել տեղացի իրավապահ մարմինների հետ», -ասել է նա:
Գոլյաեւը նշել է, որ լրագրողի մահվան ճշգրիտ հանգամանքները դեռեւս չեն բացահայտվել, սակայն կասկած է հայտնել սպանության վարկածի վերաբերյալ:


























