Բիշքեքում քարկոծել են Բելառուսի դեսպանատան շենքը։ Ղրղըզստանի մի քանի հասարակական կազմակերպությունների ակտիվիստներ օգոստոսի 28-ին հավաքվել են դեսպանատան մոտ՝ պահանջելով հանձնել փախած նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւին եւ նրա եղբայր Ժանիշին:
Կոտրած վահանակներին ակցիայի մասնակիցները տեղադրել են պահանջներով պաստառներ:
Ըստ «Ֆերգանայի»` ակցիային մասնակցել է 100 մարդ (մասնավորապես այն մարդկանց հարազատները, որոնք զոհվել էին 2010 թվականի ապրիլյան հեղափոխության ժամանակ):
Ցուցարարների մոտ է եկել Ղրղըզստանի արտգործնախարարի տեղակալ Ասքար Բեշիմովը: Նա եւ Բելառուսի դեսպան Վիկտոր Դենիսենկոն ակցիայի մի քանի մասնակիցների հետ բանակցություններ են վարել: Բանակցությունների արդյունքում ղրղըզական ԱԳՆ-ն խոստացել է 3-4 օրը մեկ ակտիվիստներին տեղեկացնել ղրղըզական կողմի` Ժանիշ Բակիեւին հանձնելու դիմումի վերաբերյալ:
Կուրմանբեկ Բակիեւը պաշտոնանկ էր արվել 2010 թվականի խռովության հետեւանքով եւ փախել էր Բելառուս: Ղրղըզստանի իշխանությունները պահանջում են նրա հանձնումը, նրան են մեղադրում 2010 թվականի ապրիլին ապստամբների մահվան մեջ: Նմանատիպ մեղադրանքներ էին ներկայացվել նաեւ նախկին նախագահի եղբայր Ժանիշ Բակիեւին, որը ղեկավարում էր պետանվտանգության ծառայությունը: Վերջինս հետախուզվում է Ինտեպոլի կողմից:
Վերջերս Ժանիշ Բակիեւին տեսել էին Մինսկում: Դրանից հետո ղրղըզական իշխանությունները բելառուսական դատախազությանը մեղադրել էին նրա քողարկման մեջ եւ պահանջել էին հանձնել նրան: Ցանկացածը չստանալով` նրանք Բելառուսից հետ էին կանչել իրենց դեսպանին:


























