Շվեդ գործարար Էրիկ Վախտմայսթերը սոցիալական նոր կայք է ստեղծել «Best of All Worlds» (աշխարհի լավագույնները) անվամբ, որը հատուկ նախատեսված է բարձրաշխարհիկ խավի համար: Սոցիալական կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է հրավեր ստանալ:

Ինքը` Վախտմայսթերը հայտնել է, որ կայքը նախատեսված է ինտերնետ-հանրության «վերնախավի» համար, որը կազմում է օգտատերերի ընդհանուր թվի մեկ տոկոսը:«Դրանք այն մարդիկ են, ովքեր առաջատար են իրենց բնագավառում` բանկիրները, փիառ մասնագետները, լրագրողները, նորաձեւության  կամ էլ քաղաքական դաշտի ներկայացուցիչները: Նրանք ոչ միայն բարձրաշխարհիկ  կամ մեծահարուստ մարդիկ են, այլ նուրբ ճաշակի տեր բարեկիրթ մարդիկ»,-հաստատում է գործարարը, փոխանցում է «Լենտա.ru»-ն` վկայակոչելով AFP-ն:

Հայտնի է դարձել, որ մինչեւ կայքի աշխատելը, այնտեղ արդեն գրանցվել էր 20 հազար օգտատեր:

Best of All Worlds-ը Վախտմայսթերի առաջին ինտերնետ-նախագիծը չէ: 2004 թ-ին նա ստեղծել է միլիոնատերերի համար նախատեսված  aSmallWorld սոցիալական կայքը, որտեղ գրանցվել է ավելի քան 700 հազար օգտատեր: