Պակիստանում Ղուրանն այրելու համար ձերբակալված աղջկա մտավոր զարգացումը տարիքին չի համապատասխանում, եզրակացրել են դատական փորձագետները։ Քրիստոնեական համայնքի ներկայացուցիչները պնդում են, որ նրա մոտ «Դաունի ախտանիշ» է առկա։
Այժմ դատարանը կվճռի նրան գրավի դիմաց ազատելու հարցը։
Ինչպես հստակեցնում է ВВС-ն, աղջիկը 14 տարեկան է, սակայն ավելի վաղ հայտնել էին, որ նա 11-12 տարեկան է։
Գործում շատ բան մնում է անհասկանալի: Ըստ ոստիկանների` աղջիկը չի կարողացել հասկանալի պատասխաններ տալ իր գործողությունների վերաբերյալ հարցերին:
Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», Պակիստանի նախագահ Ազիֆ Ալի Զարդային հրահանգել է հետաքննել աղջկա ձերբակալության մանրամասները, որը մեղադրվում է Ղուրանը պղծելու մեջ: Ոստիկանությունը պահպանության տակ է առել նաեւ աղջկա ծնողներին, որպեսզի պաշտպանի նրանց սպառնալիքներից: Այդ շրջանում ապրող բազմաթիվ քրիստոնյաներ փախել էին, երբ այնտեղ անկարգությունների էին սկսվել՝ հրահրված աղջկա պատիժը պահանջող զայրացած մահմեդականների կողմից:
Իրավապաշտպանները դատապարտել են աղջկա ձերբակալությունը:




























