Օգոստոսի 28-ին Իրաքում իրականացվել է անօրինական զինված խմբավորումների 21 ներկայացուցիչների մահվան դատավճիռը: Երկրի Արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն մահապատժի ենթարկվածներից 3-ը կանայք են:
«Արդարադատության նախարարությունը իրականացրել է 21 մարդկանց նկատմամբ ընդունված մահապատտիժը, ովքեր ներգրավված են եղել ահաբեկչական գործողությունների մեջ: Նրանց թվում կա 3 կին»,-ասվում է հաղորդագրության մեջ, որը մեջբերում է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ:
Իրաքում զանվածային մահապատիժները իրավապաշտպան կազմակերպությունների անհանգստության պատճառ են դարձել: 2004 թ-ից սկսած այդ երկրում մահապատժի են ենթարկվել ավելի քան 1,2 հազար մարդ:




























