«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` օգոստոսի 28-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.08%-ով կամ 0.34 կետով:

Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 1.7 մլն. դոլար, բոլոր 11 գործարքները կատարվել են միեւնույն փոխարժեքով:

Կանխիկ արտարժույթի շուկայում փոխարժեքների էական փոփոխություններ չկան: Միայն մի քանի բանկեր դոլարի վաճառքի գինը նվազեցրել են կես դրամով` սահմանելով 410.5 դրամ, սակայն առքինը գրեթե չի  փոխվել: Փոխանակման կետերի կողմից դոլարը գնվում է 408 կամ 409 դրամով:

Forex միջազգային շուկայում եվրոն կեսօրից հետո գնանշվում է 1.25 դոլարից բարձր, առավոտյան որոշ էժանացումից հետո: Ռուսաստանի միջբանկային արժութային շուկայում դոլարի փոխարժեքը կազմել է 32.0183 ռուբլի: