Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստակամություն է հայտնել շարունակել    Ադբեջանի հետ բոլոր ոլորտների համագործակցության զարգացումը: Այս մասին օգոստոսի 28-ին նա հայտնել է Մինսկ ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ:

Նախագահ Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել երկու երկրների համագործակցության դիվանագիտական բնույթի վրա: Բելառուսիայի եւ Ադրբեջանի ապրանքաշրջանառությունը անցյալ տարի կազմել է 1 միլիարդ դոլար: Այս տարի որոշակի նվազում է գրանցվել, սակայն Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է բացթողումները լրացնելու բելառուսական կողմի պատրաստակամությունը, փոխանցում է Բելառուսական պետական տեղեկատվական  գործակալությունը:

Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով, երկու երկրների հարաբերությունների հիմքը դրվել է դեռեւս Հեյդար Ալիեւի օրոք, բայց այն ինչ արվել է վերջին տարիների ընթացքում Իլհամ Ալիեւի օրոք, դա մեծ առաջընթաց է: «Մենք այսուհետ նույնպես կգործենք երկու ժողովրդների շահերից, եւ դուք երբեք մեր նկատմամբ պահանջներ չեք ներկայացնի»,-նշել է բելառուսական պետության ղեկավարը:

Իր հերթին Իլհամ Ալիեւն ասել է, որ այս ավանդույթը հնավարություն է տալիս տեսնել հրաշալի արդյունքը.«աշխատում է միասնական արտադրությունը, աճում է երկուստեք առեւտրի ծավալները, կան տարբեր ոլորտներում գրանցված հաջողություներ»:

«Մենք ուրախ ենք, որ կարողացել ենք մեր ներդրումն ունենալ այն հարցերի որոշման մեջ, որոնք առաջնահերթ էին մեզ համար»,-ավելացրել  է Իլհամ Ալիեւը:

Իլհամ Ալիեւը իր հերթին Ալեքսանդր Լուկաշենկոյին Ադրբեջան է հրավիրել: