Ախալքալակում «Վրացական երազանք» գրասենյակի տնօրեն Գեորգ Մխչյանի նկատմամբ  նախնական դատական գործընթացի ավարտից հետո կոալիցիայի ակտիվիստները բատային համազգեստ են հագել եւ  քաղաքում  երթ կազմակերպել:

«Բոլորին չեք բռնի», «Ազատություն Մելիք Ռայիսյանին», «Դադարեցրեք բռնությունը», «Դադարեցրեք Ջավախքում ազգամիջյան  թշնամություն բորբոքելը», - նման  կոչեր են  գրված եղել պաստառներին:

«Բոլորը բանտարկյալի համազգեստ են հագել, քանի որ Վրաստանում ներկայումս  բոլորը բանտարկյալ են: Մենք բոլորս մի մեծ  բանտախցում ենք, որն անվանվում է Վրաստան», - հայտարարել է «Վրացական երազանքի» ախալքալաքյան  գրասենյակի ղեկավար Գիորգի Ժիվանիան, հաղորդում է  «Գրուզիա օնլայնը»:

Նախնական  նիստին մեղքն ընդունել է Արտաշես Չախմախչյանը: Ըստ մեղադրող կողմի` 1996 թվականի հոկտեմբերի 25-ին Կառլոս Ռայիսյանի խնդրանքով Արտաշես Չախմախչյանը Ախալքալաքում ձեռք էր բերել  շենք: 2005 թվականի օգոստոսի 25-ին Կառլոս Ռայիսյանի որդի Մելիք Ռայիսյանի պահանջով Չախմախչյանը շենքը վերագրանցել էր Գեորգ Մխչյանի անվամբ:

Գործի վերաքննությունը նշանակված է սեպտեմբերի 5-ին:

Օգոստոսի սկզբին դատարանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտել «Վրացական երազանքի» ախալքալաքյան գրասենյակի նախկին ղեկավար Մելիք Ռայիսյանին: Նրան խարդախության մեղադրանք էր ներկայացվել, մասնավորապես, հարկերից խուսափելու դիմաց Վրաստանի բնակչուհի Մալվինա Մատարաձեից 38 հազար լարի (23,3 հազար դոլար) շորթելու համար: