Հայաստանում ռուսական ռազմակայանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների դաշտային հավաքն ավարտվել է մարտավարական հատուկ վարժանքներով եւ ստուգարքային կրակոցներով, հաղորդում են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից։

Ուսումնավարժանքներին ներգրավվել են 200-ից ավելի զինծառայողներ, 50 միավոր զենք եւ ռազմական տեխնիկա։

Դաշտային վարժանքների շրջանակում անձնական կազմը 100 կիլոմետրանոց երթ է  անցկացրել ուսումնավարժական Ալագյազ համալիրում։

Ռազմակայանի զենիթահրթիռային ստորաբաժանման անձնական կազմը վարպետության մակարդակը կցուցադրի սեպտեմբերին Աստրախանի մարզում կայանալիք ուսումնավարժանքների ընթացքում։