Գիտնականները սաղավարտ են ստեղծել, որը ջնջում է իրականի եւ անիրականի սահմանը։ Ըստ Daily Mail-ի, հետազոտությունների ընթացքում օգտագործվել են Ճապոնիայում մշակված իրականության փոխարինման համակարգը։ 

Անց է կացվել պարզ, բայց արդյունավետ փորձ. սկզբում նկարահանել են, թե ինչպես են փորձի մասնակիցները մտնում սենյակ եւ ցուցումներ ստանում։ հետո նստում են, գլխներին դնում սաղավարտներ, որոնց ներսում մոնիտորը մի շարք տեսարաններ է ցուցադրում, որոնցից մի քանիսը կենդանի բեմադրվում էին, մնացածները ձայնագրված էին։ Փորձի մասնակիցներից ոմանք դժվարացել են ձայնագրությունը տարբերակել իրականությունից։

Ըստ պրոֆեսոր Սուզուկիի՝ փորձը կարող է օգնել հասկանալ զառանցանքը, քանի որ այդ դեպքում մարդիկ միաժամանակ մի քանի իրականություններ են տեսնում։